«Հրապարակ». Նախարար նշանակված Ռոմանոս Մելիքյանը ձեռքի հետ էլ մարզպետ է աշխատում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկուկես ամիս առաջ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց շրջակա միջավայրի նախարար, սակայն պարզվում է՝ ձեռքի հետ էլ շարունակում է Կոտայքի մարզպետ աշխատել։ Մարզպետարանից տեղեկացանք, որ Ռոմանոսին են զեկուցում ամեն ինչ, բոլոր հարցերը կարգավորվում են նրա «դաբրոյով», մինչև հարմար մարզպետացու գտնվի։
Ասում են՝ իշխանությունը կոնտրոլի տակ է պահում մարզպետարանը, որպեսզի այն չանցնի Սասուն Միքայելյանի ազդեցության տակ։ Հիշեցնենք. ԵԿՄ ղեկավարի փեսան՝ Վասակ Վարդանյանը, Կոտայքի փոխմարզպետն է։
Իշխանությունները մտադիր են «հակասասունական» թեկնածու դնել, որ մարզում բալանսը պահեն, և այն չդառնա Միքայելյանների կալվածքը։ «Որդին՝ քաղաքապետ, ինքը՝ պատգամավոր, փեսան՝ փոխմարզպետ. արդեն պերեբոր է մարզում»,- ասաց իշխանության մեր աղբյուրը։ Իսկ սա նշանակում է, որ նոր մարզպետը լինելու է Ռոմանոս Պետրոսյանի «մարդը»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: