Մեկ շաբաթում գրանցվել է 282 արտակարգ դեպք
Սեպտեմբերի 7-13-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 550 դեպք, որից 282-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 210 հրդեհի, մեկ փլուզման, մեկ ուժեղ կարկուտի, ինն ինքնասպանության փորձի, 28 օձի հայտնաբերման դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 137 կենցաղային կանչ. տուժել է 91 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է թունավորման ինը դեպք: Տվյալները ներկայացրել է ԱԻ նախարարությունը։
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման վեց դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 12 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված վեց տրանսպորտային միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան