ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում դիմել դիվանագիտությանը՝ Միջերկրական ծովում Հունաստանի հետ լարվածության ֆոնին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շաբաթ օրը այցելել է Կիպրոս՝ կոչ անելով Թուրքիային հրաժարվել գործողություններից, որոնք հետագայում կարող են լարվածություն առաջացնել Արևելյան Միջերկրական ծովում: Այս մասին գրում է Euronews-ը։։
Անկարայի, Հունաստանի և Կիպրոսի միջև վեճերը կենտրոնացած են ածխաջրածնային ռեսուրսների և տարածաշրջանում ծովային ազդեցության շուրջ, ինչը հանգեցրել է հակամարտության վախի:
Թուրքիան, որը գազի և նավթի պաշարներ է որոնում ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի ջրերում, անցյալ ամիս տեղակայեց հետախուզական նավ, որն ապահովված էր ռազմական ֆրեգատներով:
«Մենք խորապես մտահոգված ենք Թուրքիայի կողմից բնական պաշարների հետազոտական գործողություններով այն տարածքներում, որոնցում Հունաստանը և Կիպրոսը յուրիսդիկցիա են հաստատել Արևելյան Միջերկրական ծովի ափին», - ասել է Պոմպեոն լրագրողներին՝ Նիկոսիայում Կիպրոսի նախագահի ի և արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ երկխոսությունը կարևոր է, բայց սպառնալիքներ չեն հանդուրժի
- MED-7. Եվրոպական միջերկրածովյան երկրները Թուրքիային պարտադրում են կարգուկանոն և խաղաղություն
- Թուրքիան մեղադրում է Ֆրանսիային Միջերկրական ծովում իրավիճակը լարելու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում