Եֆրեմովի մասնակցությամբ սերիալը կվերանկարահանվի
Դերասան Միխայիլ Եֆրեմովի մասնակցությամբ «Вампиры средней полосы» սերիալը կվերանկարահանվի։ Նա ֆիլմում գլխավոր դերակատարն էր։
«Նյութի կեսը նկարահանվել է։ Ակնհայտ է, որ դրանք կվերանկարահանվեն, բայց չգիտեմ ՝ ով կլինի», - ասել է դերասան Արտեմ Տկաչենկոն, ով խաղացել է սերիալում։
kulturomania.ru-ի հաղորդմամբ, Yellow, Black and White ընկերության մարկետինգի հարցերով տնօրենն ասել է, որ պրոդյուսերների կողմից որոշումը դեռ չի կայացվել։
Եֆրեմովը սերիալում խաղում էր վամպիրների առաջնորդի դերը, որոնք ապրում են Սմոլենսկի մերձակա գյուղերից մեկում, և մի օր նա որոշում է պատերազմ սկսել մարդկանց հետ:
Սեպտեմբերի 8-ին Եֆրեմովը դատապարտել է ութ տարվա ազատազրկման, երեք տարով զրկել է վարորդական իրավունքից նրա մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային վթարի գործով։
Հարակից հրապարակումներ`
- Միխայիլ Եֆրեմովին դատապարտել են 8 տարվա ազատազրկման
- Օխլոբիստինը խնդրել է Պուտինին խնայել Եֆրեմովին
- Եֆրեմովի արձագանքը 11 տարվա ազատազրկման պահանջին
- Միխայիլ Եֆրեմովն ընդունել է իր մեղքը
- Դատարանը մերժել է Եֆրեմովին հոգեբույժների մոտ ուղարկելու խնդրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան