Լևոն Արոնյանը Champions Showdown:CHESS 9LX մրցաշարում գրավել է 3-րդ հորիզոնականը
Ավարտվել է Champions Showdown:CHESS 9LX մրցաշարը, որին մասնակցում էին 10 ուժեղագույն շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։ Մրցաշարի ժամակարգն էր 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան 9 հնարավորից վաստակել են 6-ական միավոր և կիսել 1-ին հորիզոնականը։ Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան վաստակել են 5․5-ական միավոր և կիսել 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր կատարվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին