Մեքենան բախվել է վաճառքի կետի, վաճառողը մահացել է
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․կանտուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) և«Mercedes Sprinter» (վարորդ՝ ՄհերԳ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վաճառքի կետի․ վաճառող Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է, իսկ Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), ԱնիՊ․-ն (ծնված 1996 թ.) ևԳարեգինՄ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Փրկարարները Ռադիկ Թ․-իդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: