Տարասյանը պատմել է, թե ինչպես է նախագահը ՍԴ անդամի թեկանծու առաջադրել Արթուր Վաղարշյանին
Հանրապետության նախագահը Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին: Նրա որոշումը խորհրդարանում ներկայացրեց նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
Վերջինիս խոսքով, 2018 թվականին ՀՀ նախագահի կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ և հայտարարվել ՍԴ անդամի թեկնածությունների ընդունման մասին: Ամփոփելով ստացված դիմումները՝ նախագահին էր ներկայացվել 3 թեկնածուի՝ Վահե Գրիգորյանի, Գոռ Հովհաննիսյանի և Արթուր Վաղարշյանի ցուցակը, որոնց հերթականությունը պայմանավորված է եղել աշխատանքային խմբի կողմից տրված դրական կարծիքների քանակով:
Տարասյանը տեղեկացրեց, որ Վահե Գրիգորյանին ԱԺ-ն ընտրել է 2019 թվականի մայիսին, Գոտ Հովհաննիսյանը հրաժարվել էր իր թեկնածության քննարկումից և այսօր առաջարկվում է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նկատեց, որ Արթուր Վաղարշյանին այս գումարման խորհրդարանն արդեն մերժել է և հարց տվեց, թե ինչո՞ւ է երկրորդ անգամ ներկայացվել: Պատգամավորն այդ քայլում տեսավ սահմանադրական ինստիտուտների փոխադրաձ հարգանքի խախտման միտում:
Էմիլ Տարասյանը նկատեց, որ թեկնածուին Նախագահ Արմեն Սարգսյանը չի ընտրել, այլ խորհրդատվական խումբը և ինքնաառաջադրման սկզբունքն է գործել: Ըստ նրա արդարացված չէր լինի երկրորդ անգամ այդ հնարավորությունը չտալ, այն դեպքում, երբ նույն ցուցակում ընդգրկված Վահե Գրիգորյանին նախկինում տրվել էր ընտրվելու երկրորդ հնարավորությունը:
Նախագահի աշխատակազմի ղեկավարը ներկայացրեց ՍԴ դատավորի թեկնածուի համառոտ կենսագրականը:
Արթուր Վաղարշյանը ծնվել է Գերղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում: Ավարտելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ այնտեղ ասիստենտի կարգավիճակում սկսել է դասավանդել 1993 թվականից: 1997 թվականին նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի, իսկ 2013 թվականին դոկտորի գիտական աստիճաններ: Թեկնածուն 120 տպագրական աշխատանքների հեղիանակ է, որոնց մի մասը Սահմանադրությանն է վերաբերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին