ՍԴ անդամի կառավարության թեկնածու Էդգար Շաթիրյանի մասին
Ինչպես հայտնի է, Կառավարությունը Էդգար Շաթիրյանի թեկնածությունն էր առաջադրել ՍԴ դատավորի պաշտոնում:
ԱԺ-ում գործադիր իշխանության ՍԴ դատավորի թեկնածուին ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախարարը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, որը ծնվել է 1980 թվականին Երևանում:
Էդգար Շաթիրյանը 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2012 թվականին՝ մագիստրատուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է, 30 գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ:
Նախարարը հիշատակեց այն հրապարակումները, որոնք վերաբերում են սահմանադրության ոլորտին և ԱԺ գործունեությանը:
Բադասյանի խոսքով, Շաթիրյանը 2004-17 թվականներին դասավանդել է ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնում, 2007 թվականին աշխատել է ՍԴ-ում որպես խորհրդական, 2015-19 թվականներին եղել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, այնուհետև ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ: Թեկնածուն ներկայումս որպես ավագ փորձագետ աշխատում է Միաջազգային զարգացման իրավունքի կազմակերպությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում