Տիգրան Մանսուրյանը սիրում է երիտասարդության հետ աշխատել
Սեպտեմբերի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական՝ 15-րդ համերգաշրջանը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսում նախ ամփոփելով 14-րդ համերգաշրջանն ասաց, որ այն եղել է բավականին հագեցած, 51 համերգ են ունեցել, կատարել են ավելի քան 190 ստեղծագործություն, նաև ստեղծագործություններ, որոնք գրվել են հատուկ նվագախմբի համար, ելույթ են ունեցել նաև փայլուն մենակատարների հետ։
Նա նշեց, որ 190 ստեղծագործություններից 100-ի հեղինակները հայ կոմպոզիտորներ են. «Մեր սիմֆոնիկ նվագախմբի առաքելություն է, որ ոչ միայն կատարել շատ հայտնի ստեղծագործություններ, նաև մոտիվացնեն հայ կոմպոզիտորներին, ինչն իրենց մոտ ստացվում է»։
Ս. Սմբատյանն ասաց, որ հբելյանական համերգաշրջանում կունենա 50 համերգ, երեք շատ կարևոր հյուրախաղ, երկու շատ մեծ ու կարևոր ձայնագրության նախագծեր, ծրագրում են անցկացնել երեք փառատոն։
«Ամենակարևորը, որ վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը, ինչը մեզ համար շատ կարևոր է»,- նշեց նա։
Ս.Սմբատյանի ներկայացմամբ, վաղը համերգին կհնչի մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհին» բալետից երեք սիմֆոնիկ հատված։
«Առանց մաեստրոյի էլ մեր կյանքը չենք պատկերացնում»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը։
Ասուլիսին ներկա Տիգրան Մանսուրյանն ասաց, որ վաղվա համերգի հետ կապված նախօրոք պատրաստված ծրագիր ունեին, պետք է հնչեր 7 աղոթք «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից, որը գրվել է ըստ Ներսես Շնորհալու՝ բարիտոնի, երգչախմբի և նվագախմբի համար։
«Ցավոք, երգչախմբի մեծ կազմ է պահանջում։ Այս օրերին հնարավոր չէ բեմի վրա միաժամանակ 90 հոգու՝ Չեքիջյանի ակադեմիական երգաչումբը մեկտեղել մեկ բեմի վրա ու հնչեցնել։ Առաջիկայում դա կանենք»,- նշեց մաեստորն։
Տ.Մանսուրյանի խոսքով, նվագախմբի հետ իրենց համատեղ ծրագրերը նոր հունի մեջ են մտնում, սիրում է երիտասարդության հետ աշխատել։
«Հավատարիմ եմ բոլոր կարող ուժերին, որոնք խոստանում են վաղվա օր, երաժշտական կյանքի զարգացման ընթացք»,- ասաց մաեստրո Մանսուրյանը։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանն ասաց, որ իրենց առաջնային ծրագրերից մեկը եղել է այն, որ պետական սիմֆոնիկ նվագախումբն իր տեղը գտնի մարզահամերգային համալիրում, որպեսզի համալիրը դառնա տուն նվագախմբի համար, և այս բեմը, որը լավագույններից է, իսկապես, աշխատի` որպես լավ երաժշտություն մատուցելու հարթակ։
Նա նշեց, որ համալիրն իր տարածքով ու չափսերով բավարարում է բոլոր նորմերին՝ սոցիալական հեռավորությունը կպահվի, հանդիսատեսը կարող է ներկա լինել համերգներին։
Հարակից հրապարակումներ`
- «Ստենվեյ» ռոյալի վրա առաջինը կնվագի Տիգրան Մանսուրյանը
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը
- Սերգեյ Սմբատյանը հեռավար դաս կանցկացնի «ԴասԱ»-ի մասնակիցների համար
- Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը
- Սիմֆոնիկ նվագախումբը նախաձեռնել է առցանց վարպետաց դասերի շարք աշխարհում հայտնի երաժիշտների և պրոֆեսորների հետ
- Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը՝ Գյումրիում
- Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա դիրիժոր Սերգեյ Սմբատյանը
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմն» առաջին անգամ կհնչի Չեխիայում
- «Անհայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտությունը հանձն է առել գրել Տիգրան Մանսուրյանը
- Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել
- Սերգեյ Սմբատյանը ելույթ կունենա «Լա Սկալա»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան