Ֆորդոյի միջուկային համալիրում ուրան է հարստացվում ավելի քան 1000 ցենտրիֆուգներով
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, անդրադառնալով ՀԳՀԾ-ի պարտավորությունները նվազեցնելու ուղղությամբ Թեհրանի կողմից իրականացվող քայլերին, հայտարարել է. «Այս պահին, Ֆորդոյի միջուկային համալիրում ուրան է հարստացվում 1044 ցենտրիֆուգներով»: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ալի Աքբար Սալեհին կիրակի օրը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունն ամբողջությամբ իրականացրել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման չորրորդ քայլը: Նա նշել է. «Հարստացումը կկատարվի ըստ պահանջի և հարստացված ուրանը կպահեստավորվի»:
Անդրադառնալով համաշխարհային իմպերիալիզմի դեմ Իրանի պայքարին, Սալեհին նշել է. «Իրանը հեղափոխության սկզբից առերեսվել է այս մարտահրավերի հետ: Ժամանակի ընթացքում այն վերածվել է միջուկային խնդրի, սակայն ի վերջո Թեհրանը կարողացավ մեկուսացնել ԱՄՆ-ին և դա շատ արժեքավոր ձեռքբերում է»:
2019 թ. մայիսի 8-ին, միջուկային գործարքից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց և Իրանի կրած տնտեսական վանսները փոխհատուցելու հարցում եվրոպական երկրների առաջարկած լուծումների անարդյունավետությունն ապացուցելուց հետո, Իրանը հայտարարեց, որ կասեցնում է պայմանագրի 26-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված իր պարտավորությունների մի մասը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում