Ցուցադրությունների շարք՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում
Համավարակի դժվարին պայմաններից և մեկուսացումից հետո, Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ սկսում է ցուցադրությունների շարք՝ «Կինոն բեմի վրա» խորագրի ներքո, որը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել բեմական արվեստների և կինոյի հանդիպումից ծնված լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը՝ մեծ էկրանի վրա։
Ցուցադրությունները տեղի կունենան շաբաթ և կիրակի օրերին, սեպտեմբերի 19-27-ն ընկած ժամանակահատվածում:
Հարակից հրապարակումներ`
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը հուլիսին «գրավված» է
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում այսօր առաջին անգամ կցուցադրվեն «Ոսկե Ծիրան»-ային ֆիլմեր
- «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ. Panorama.am-ին պատասխանում է քաղաքապետարանը
- Ի՞նչ արժեք է «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա