Մինսկում ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել
Մինսկում, չարտոնված բողոքի ակցիայի ժամանակ, սեպտեմբերի 13-ի երեկոյի տվյալներով ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Բելառուսի ՆԳՆ-ն։ Մի քանի հարյուր մարդ էլ ձերբակալվել է այլ քաղաքներում։
Ներքին գործերի նախարարությունը նաև հաստատել է, որ ուժայինները Մինսկում դեպի օդ նախազգուշական կրակոց են արձակել օդամղիչ հրացանից։ Ըստ գերատեսչության, իրավապահներն այդ քայլով նպատակ են ունեցել կանխել բողոքողների անօրինական գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
- ՕՄՈՆ-ը բերման է ենթարկում Մինսկում «կանանց երթի» մասնակիցներին
- Մինսկում վերսկսվել են բողոքի ակցիաները
- Մինսկում սկսել են ձերբակալել ցուցարարներին
- Մինսկում ցույց են անում ուսուցիչները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա