Լուկաշենկոն ժամանում է Ռուսաստան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան: Այս մասին, Gazeta-ի փոխանցմամբ, հայտնում է տելեգրամի «Пул Первого» ալիքը, որը հրապարակել է նախագահական ինքնաթիռի մեկնելու տեսանյութը:
Լուկաշենկոն այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Սոչիում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի ղեկավարները մտադիր են քննարկել Միության պետության ներսում ինտեգրացիոն գործընթացները խթանելու հեռանկարները:
Հիշեցնենք, որ Բելառուսում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Լուկաշենկոյի հեռացման պահանջով։ Երեխ կայացած ցույցին մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ, ավելի քան 400 ցուցարար ձերբակալվել է։
Հարակից հրապարակումներ`
- Մինսկում ավելի քան 400 ցուցարար է ձերբակալվել
- Լուկաշենկոն զգուշացնում է․ Եթե Բելառուսի ցույցերը հաջողության հասնեն, հաջորդը կլինի Ռուսաստանը
- Լուկաշենկոն հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը չեն պատրաստվում փախչել Բելառուսից
- ԵՄ պատժամիջոցները Բելառուսի դեմ պետք է թիրախավորեն Լուկաշենկոյին. ԵԺԿ ղեկավար
- Լուկաշենկոն հայտնել է, որ «հենց այնպես չի հեռանա»
- Բելառուսի նախագահ Լուկաշենկոն «առաջիկա օրերին» Մոսկվայում բանակցություններ կվարի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա