Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի անդրանիկ նիստը
Մեկնարկել է ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստը, գրանցվել է 99 պատգամավոր։
Պատգամավորները հոտնկայս, ՀՀ օրհներգի ներքո և ծափողջույններով սկսեցին հերթական նստաշրջանի անդրանիկ նիստը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ օրակարգային առաջին բաժնում կա 40 պարտադիր քննարկման հարց, իսկ երկրորդ բաժնում՝ գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունը ստացած 26 hարց։ Ընդամենը մեկ հարց է գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացել, և ԱԺ պատգամավորները պետք է քննարկեն, ապա քվեարկեն՝ հասկանալու, հարցը պե՞տք է ներառել օրակարգ, թե՞՝ ոչ։