Չընտրվելու դեպքում որևէ ողբերգություն չեմ տեսնում, կյանքը շարունակվում է.Շաթիրյան
Ինչպես արդեն Panorama.am-ը հայտնել է, խորհրդարանում այսօր մեկնարկել է հերթական նստաշրջանը, որի օրակարգային առաջին հարցը ՍԴ անդամների ընտրությանն է վերաբերում։ Կառավարությունը՝ որպես ՍԴ անդամի թեկնածու է ներկայացրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցն՝ ուղղված, Էդգար Շաթիրյանին ներկայացնում ենք ստորև:
Կ. Սիմոնյան։ Պատկերացրեք՝ դուք այստեղ նստած պատգամավոր եք, և անձը վեց ամսվա մեջ երկրորդ անգամ հայտնվում է ամբիոնի մոտ՝ ներկայացնելով իր թեկնածությունը։ Առաջին անգամ դուք տվել եք քվե, բայց անձն ինչ-ինչ պատճառներով չի կատարել իր պարտավորությունները, երկրորդ անգամ էլի կքվեարկեի՞ք նրա օգտին։ Եվ արդյո՞ք տվյալ անձնավորության կողմից՝ իր թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելը չէիք համարի հարգանքի բացակայություն Ձեր նկատմամբ։
է. Շաթիրյան։ Նախ արձանագրենք, որ գործ ունենք երկու ավտոնոմ պրոցեսների հետ, և զուգահեռներ անցկացնելը տեղին չեմ համարում։ Ինչու, քանի որ կոռուպցիայի կանխարգելման հանջնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածությունս առաջադրելիս, դրան նախորդող մարմնում ես տևական ժամանակ աշխատել էի։
ՍԴ դատավորի թեկնածուի կարգավիճակում իմ մոտեցումները էականորեն այլ են։ Բոլոր դեպքերում վերջնական որոշումը ԱԺ-ինն է։ Վստահեցնում եմ, որ առանց հույզերի կընդունեմ ԱԺ-ի թե՛ դրական, թե՛ բացասական քվեն։ Բացասականի դեպքում որևէ ողբերգությունչեմ տեսնում, կյանքը շարունակվում է։
Կ. Սիմոնյան։ Այո՛, ինստիտուտները տարբեր են, բայց թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել։ Գործընթացները տարբեր են, բայց անձը նույնն է։ Կրկնեմ հարցս՝ եթե դուք լինեիք պատգամավոր, ինչպե՞ս կվարվեիք։
Է. Շաթիրյան։ Քանի որ երբեք չեմ զբաղեցրել պատգամավորի պաշտոն, թույլ տվեք ձեռնպահ մնալ գնահատականից։ Զուտ քաղաքական տրամաբանության մեջ է հարցը տեղավորվում։ Բայց նախորդ գործընթացը սրա հետ որևէ աղերս չունի։
Հարակից հրապարակումներ`
- Փչացրիք նաև սա. ԼՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը. Տարոն Սիմոնյան
- ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան