ԱԺ նախագահն առաջնորդվել է կողմերի ցանկության բացակայությամբ
ԱԺ-ն հերթական նստաշրջանի առաջին հարցով քննարկում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի պաշտոնում առաջադրված Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
Վերջինիս կենսագրությունը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:
Մինչև հարցի քննարկումը ձայնի իրավունք խնդրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ցանկացավ իմանալ, թե ինչու նախկինի պես ՍԴ անդամների թեկնածուների հետ խմբակցություններում հանդիպումներ չեն կազմակերպվում: Մարուքյանը եզրակացրեց, որ այդ առումով գնալով վիճակն ավելի է վատանում:
Արարատ Միրզոյանը հայտնեց, որ ինքը տրամագծորեն հակառակ կարծիքն ունի, և ըստ իրեն՝ գնակով ամեն ինչ էլ ավելի է լավանում, հատկապես թեկնածուների, հանձնաժողովների աշխատանքների թափանցիկության և նրանցում քննարկումների առումով:
Միրզոյանը հավաստիացրեց, որ ոչ խմբակցությունների, ոչ էլ թեկնածուների կողմից նման նախաձեռնություն չի եղել, հակառակ դեպքում այդ պայմանները ինքը կստեղծեր:
«Իմպերատիվ պայման չկա նման հանդիպում կազմակերպելու համար, հետևաբար ԱԺ նախագահն առաջնորդվել ու առաջնորդվելու է կողմերի ցանկությամբ, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- հայտնեց խորհրդարանի նախագահը:
Մարուքյանը ճշտեց, որ նախկինում առաջադրող մարմինները կազմակերպում էին այդ հանդիպումները, հիմա չեն կազմակերպում և դա է վիճակը վատացնում:
Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պատգամավորները կարող են դահլիճում նստած թեկնածուներին հարցնել, թե ինչու նրանց կողմից խմբակցությունների ետ հանդիպման ցանկություն չի դրսևորվել, ինչին ի պատասխան, ըստ Միրզոյանի, թեկնածուն հավանաբար կպատասխանի, որ ինքը հաճույքով կգար, եթե խմբակցությունն նման ցանկություն հայտներ:
«Բարգավաճ Հայատան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում արձագանքեց Էդմոն Մարուքյանին՝ նկատելով, որ այս ամիսներին խմբակցություններում ՍԴ դատավորների թեկնածուների շուրջ շեքսպիրյան կրքեր են բորբոքվում, և վերջիններս հասկացել են, որ այդ հարցերը պետք է որոշվի միայն ԱԺ դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան