Հիմա ես հակահեղափոխական եմ, դուք էլ հեղափոխակա՞ն. մի ընտրեք ինձ, ձեր գործն է. Վաղարշյան
«Անկեղծ ասած, մի քիչ զամացած եմ իմ հասցեին ԱԺ-ում հնչած ելույթներից»,- խորհրդարանում ասաց ՀՀ նախագահի կողմից առաջադրված ՍԴ անդամի թեկնածու Արթուր Վաղարշյանը։
Նրա խոսքով, ինքն ակնկալում էր, որ որևէ մեկը գնահատականներ կհնչեցնի, թեկուզ ասելով, որ պարոն Վաղարշյանի ֆիզիոլոգիական կառուցվածքը սիրուն չէ, ինքն արժանի չէ ՍԴ գնալուն։
«Հիմա ի՞նչ, ֆո՞ն է ստեծվում ուղղակի։ Ես հեղափոխական էի, դեռ 1999 թվականին, ընդդիմադիր թեկնածու եմ եղել։ Հիմա ի՞նչ, ինձ հակահեղափոխական ուժ եք ասում՝ տպավորություն ստեղծելու համար, հա՞։ Հիմա ես հակահեղափոխական եմ, դուք էլ հեղափոխակա՞ն. մի ընտրեք ինձ, ձեր գործն է։ Ընտրողն էլ եք դուք, չընտրողն էլ եք դուք։ Ուղղակի ուզում եմ ասել հետևյալը՝ ես երեխա չեմ, բավականին հասուն մարդ եմ, ստեղծված իրավիճակում ունեմ իմ դիրքորոշումը։ Ես համոզված եմ, որ ՍԴ ապագա կառուցվածքում ինձ նման անձնավորությունը պետք է լինի, որ կարողանա հավասարակշռել երկու թևերը։ Եթե ես չունենայի այդ համոզմունքը, հմտությունն ու գիտելիքը, որ կարող եմ ՍԴ գնալ, այստեղ չէի գա, համոզված եղեք։ Թե չէ ասենք դուք կարող էիք նախագահից հանդիպում խնդրել, որ հասկանայինք՝ ինչ խնդիրներ կան։ Պետք է ելույթներն առարկայական լինեն, թե չէ մարզից մեկը լսի, կմտածի՝ էս հակահեղափոխականին բերել էին, ուզում էին ընտրել, Արման Բաբաջանյանը կանխեց, հա՞»,- նշեց նա։
Արթուր Վաղարշյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ եթե ինքը չզգար, որ պետության համար այս կարևոր պահին, դիմություն-ընդդիմություն բախման և կոնֆլիկտի պահին իր դերը կարևոր է, չէր ներկայացնի իր թեկնածությունը։
«Ինձ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից հարցնում են՝ ո՞նց է պատահել, որ դուք կուսակցական չեք, չունեք բարձր պաշտոն ունեցող բարեկամներ, բայց ինքներդ բարձր պաշտոնի եք հասել...։ Ես անկախ մարդ եմ, և անկախ եմ իմ կենսագրությամբ։ Երբ մարդ ծնվում է, Աստված նախ պետք է նրա մեջ դնի այդ անկախությունը։ Եթե դու ստրկամիտ ես ծնվել, ապա հնարավոր չէ՝ անկախ դառնաս։ Անկախ է այն մարդը, որը պրոֆեսիոնալ է, որին չեն կարող խաբել, շուռ տալ...։ Անկախ քվեարկության արդյունքներից, ձեզ բոլորիդ հաջողություն եմ ցանկանում»,- եզրափակեց խոսքը նա։
Հարակից հրապարակումներ`
- Փչացրիք նաև սա. ԼՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամի ընտրությանը. Տարոն Սիմոնյան
- Տարասյանը պատմել է, թե ինչպես է նախագահը ՍԴ անդամի թեկանծու առաջադրել Արթուր Վաղարշյանին
- ԲՀԿ-ն չի մասնակցի ՍԴ անդամների ընտրությանը
- Որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ. Արթուր Վաղարշյան
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում