Գագիկ Խաչատրյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չի ներկայացել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մեկնարկեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։ Նիստին Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել, Կարեն Խաչատրյանը ներկա է։
Գագիկ Խաչատրյանը դատարան դիմում է ներկայացրել այն մասին, որ առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նսիտին, խնդրել է այդ կապակցությամբ հետաձգել նիստը։
Գործով մեղադրող դատախազն ասաց, որ դատական առաջին նիստն է, որին չի ներկայացել ամբաստանյալ Գագիկ Խաչատրյանը, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ամբաստանյալը պարտադիր պետք է ներկա լինի դատական նիստին, հետևաբար այսօրվա դատական նիստը պետք է հետաձգվի։ Միաժամանակ միջնորդեց՝ քրեակատարողական ծառայություն հարցում կատարել՝ պարզելու Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, քանի որ իր ունեցած նախկին դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն նա վիրահատության, ստացիոնար բուժման կարիք չունի, հետևաբար դատական նիստերին մասնակցելու որևէ խոչընդոտ, ըստ փորձագետի եզրակացության, առկա չի եղել։
Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյան ասաց, որ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, հիվանդության պատմագրեր արդեն մի քանի հատոր է։
«Կարծես փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը հենց նոր վատացավ կամ վատարանալու մասին տեղեկացություն ներկայացվեց դատարանին։ Նախորդ նիստին ասել եմ, որ Գագիկ Խաչատրյանը մեկ տարվա ընթացքում կարողացել է մասնակցել առաջին կալանքի նիստի քննարկմանը, որի ընթացքում ինքնազգացողությունը կրուկ վատացել է, առողջական վիճակի հետ կապված լուրջ խնդիրներ ունի»,- ասաց Ա. Մակինյանը։
Դատավորը հայտարարեց, որ հարցում կուղարկվի ՔԿՀ՝ Գ. Խաչատրյանի առողջական վիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության ստանալու համար՝ պարզելու, արդյո՞ք առաջողջական վիճակը դատական նիստերին ներկայանալու համար խոչընդոտ է։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Կարեն Խաչատրյանը մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): Նույն քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև նրա ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ
- Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
- Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
- Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը
- Պաշտպանները Գագիկ Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցին
- Հստակ գիտեն՝ Գագիկ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, բայց ոչ մեկ ոչ մի քայլ չի անում. պաշտպան
- Քրեական գործում չեն ընդգրկվել արդարացնող փաստական տվյալները. Գագիկ Խաչատրյանի պաշտպան
- Գագիկ Խաչատրյանի պաշտպան. Խիստ կասկածելի է՝ դատարանը 8-9 օրում հասցրե՞լ է 37 հատորանոց քրգործի ծանոթանալ
- Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է
- Մեկնարկում է Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի գործի քննությունը
- ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ. Իշխանություններից պահանջվում է ապահովել, որ Գագիկ Խաչատրյանը ստանա նաև ֆիզիոթերապիա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին