Հայտնի է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին փոխարինողը
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան այսօր կայացած քվեարկությամբ ընտրվել է իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, որը շուտով կդառնա վարչապետ։ Այս մասին գրում է Ria-ն։
Սուգան ստացել է 377 ձայն, նրա մրցակիցները՝ պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան և նախկին արտգործնախարար Ֆումիո Կիշիդան՝ համապատասխանաբար 68 և 89 ձայն:
Հաղորդվում է, որ սեպտեմբերի 16-ին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ նստաշրջան, որտեղ քվեարկության կդրվի Սուգայի վարչապետի թեկնածությունը, որն էլ կփոխարինի առողջական պատճառներով հեռացող Սինձո Աբեին:
Սպասվում է, որ խորհրդարանում ձայների մեծամասնությամբ Յոսիհիդե Սուգան կհաղթի սպասվող քվեարկությունը և կգլխավորի Ճապոնիայի ապագա կառավարությունը: Նա արդեն հայտարարել է, որ շարունակելու է իր նախորդի քաղաքական կուրսը: