Մարին Լը Պեն․ Թուրքիայի նախագահը դիմում է սադրանքների
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լը Պենը սատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Լը Պենը նշել է, որ չնայած Մակրոնի հետ ունեցած միլիոնավոր տարաձայնություններին, այնուամենայնիվ վճռականորեն աջակցում է նրա այն հայտարարությանը, ըստ որի՝ Էրդողանը սադրիչ գործողություններ է իրականցնում։
Նրա խոսքով՝ Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահի սպառնալիքներն իրականում թիրախավորում են Ֆրանսիային։
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Թուրքիան անընդունելի կերպով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում։
«Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։ Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին»,-ասել էր Մակրոնը։
Մակրոնի հայտարարությանը անդրադարձել էր նաև Էրդողանը։ Նա մասնավորապես ասել էր․ «Հեռու մնացեք Թուրքիայից ու թուրք ժողովրդից»։ Նա հիշեցրել է Ալժիրի պատերազմն անկախության համար, Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը, որը միլիոնավոր մարդկանց կյանքեր խլեց, և որոնցից շատերի արյունն, ըստ Էրդողանի, Ֆրանսիայի ղեկավարության ձեռքին է:
«Դուք մեզ մարդասիրության դասեր չեք կարող տալ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ մասին Մակրոնին ասել է անձնական հանդիպումների ժամանակ:
Հարակից հրապարակումներ`
- MED-7. Եվրոպական միջերկրածովյան երկրները Թուրքիային պարտադրում են կարգուկանոն և խաղաղություն
- Մակրոնը հրաժարվում է Թուրքիային համարել գործընկեր
- Այսօր Մակրոնը գագաթնաժողով է հյուրընկալում՝ քննարկելու Թուրքիայի և ԵՄ-ի միջև լարվածության աճը
- Մակրոն․ Թուրքիայի գործողությունների հետևանքով Արևելյան Միջերկրականում հիմնախնդրի լուծման համար պետք է համադրել դիվանագիտական և ռազմական միջոցները
- Ֆրանսիան աջակցում է Կիպրոսին ու Հունաստանին այն ժամանակ, երբ Թուրքիան խախտում է նրանց ինքնիշխանությունը․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան