Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 165 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 2392 դեպք: Ապաքինվածների ընդհանուր քանակը կազմում է 1369։ Կայքում հրապարակված տեղեկության համաձայն, վերջին 24 ժամում ապաքինվածների թիվը չի փոխվել:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 մարդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 882 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 390 մարդ:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա