Գիտելիքի օր՝ չիմացությամբ
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ուսումնական տարին մեկնարկել է սեպտեմբերի 14-ից։ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր՝ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական և վարչական) կթեստավորվի։ Այսինքն, այսօրվա դրությամբ արդեն պետք է պարզ լիներ թեստավորման արդյունքները։
Panorama.am-ը դիմեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ թեստավորման արդյունքների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանն ասաց, որ իրենք այս պահին թվեր չունեն, Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները պետք է կազմակերպեին իրենց ենթակայության ներքո գտնվող դպրոցների անձնակազմի թեստավորման հարցը, հաշվառումը կազմակերպում է առողջապահության նախարարությունը։
Դիմեցինք առողջապահության նախարարություն։ Գերատեսչության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ գրավոր հարցում ուղարկենք, քանի որ վիճակագրություն է։
Հարցումն ուղարկել ենք՝
1.Քանի՞ մանկավարժ և վարչական աշխատող պետք է թեստավորվեր։
2.Այսօրվա դրությամբ քանի՞սն են թեստավորվել։
3.Ի՞նչ արդյունքներ են գրանցվել։
Հարցումն արել ենք, հարցումն ուղարկել ենք, ուսումնական տարին սկսվել է՝ պատասխան չունենք։ Մենք դեռ ոչինչ, բայց որ կրթության ու առողջապահության նախարարություններն էլ չունեն՝ սա է խնդիրը։ Մի՞թե երկրի կրթական քաղաքականությունը վարող կառույցի համար հետաքրքիր չէր իր հրահանգի կատարման արդյունքը։ Իսկ եթե վարակված են այնքան ուսուցիչներ, որ դասապրոցեսը հնարավո՞ր չէ կազմակերպել։ Ճիշտ է, երբ հրահանգվորվում էր թեստավորումը, նախարարությունը ասել էր, որ վարակված ուսուցիչներին կփոխարինեն։ Միայն չէր ասել՝ ովքեր կփոխարինեն, եթե ոչ համավարակի պայմանններում անգամ մարզային, գյուղական դպրոցները առարկայական ուսուցիչների պակաս ունեն։
Հարակից հրապարակումներ`
- 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուստարին կսկսի հեռավար
- Առաջին դասարանցիների սեպտեմբերի 1-ը՝ այսօր
- Ի՞նչ պարտականություններ են ստանձնելու ուսուցիչներն ու ծնողները նոր ուստարվա մեկնարկին. ուղեցույց
- Ինչպե՞ս են աշխատելու ռիսկային խմբում գտնվող ուսուցիչները
- 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կբաժանվեն խմբերի, յուրաքանչյուրը 3 օր կհաճախի դպրոց. փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան