Կրթություն, գիտություն 14:00 14/09/2020 Հայաստան

Իշխանությունը զգայուն գործերով տրվում է գայթակղության և ճնշում է դատարաններին. փաստաբան

Բարձր միավորներ ստացած, բայց բուհեր չընդունված դիմորդների ներկայացուցիչը երկու հայցով դիմել է վարչական դատարան։ Ասուլիսում ասաց  բուհ չընդունված դիմորդների ներկայացուցիչ Ալեքսանդր Կոչուբաևը։ Նա նշեց, որ վարույթ է ընդունվել հայցերից մեկը,  որը վերաբերում է՝ անվավեր ճանաչել կառավարության որոշումը, որով սահմանվել է  ընդունելության նոր կարգ, այնտեղ կային անգրագտության հետ հատվող խնդիրներ։

«Մյուս հայցի դեպքում, չեմ կարող ասել, ճնշման  ազդեցություն է, թե իրականում դատավորի ներքին դիրքորոշում է, սակայն որոշակի խոչընդոտների ենք հանդիպում»,- ասաց փաստաբանը։

Այս հայցով պահանջվում է կառավարության որոշման կիրառումն անվավեր ճանաչել։

«Դատարանը հայցատեսակի հետ կապված խնդիրներ է տեսել, չնայած փաստաբանական թիմը չէր տեսել։ Սակայն վերաքննիչ դատարան չգնացինք՝ խնայելով դիմորդների ժանանակը։ Փոփոխեցինք հայցապահանջը, իսկ  դատարանը նոր պահանջ դրեց, որը ծայրահեղ  ոչ իրավաչափ է, ավելին՝ մեզ հիմք է տալիս եզրահանգելու, որ դատարանը գործում է  ճնշման տակ։ Դատարանը հայցը վարույթ չի ընդունում այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է  դատարանին ներկայացնել ԿԳՄՍ նախարարին ուղղված «Պահանջատեր դիմորդների» հենց դիմումը, որը չունենք, քանի որ դիմորդներն ինքնաբուխ հավաքվել էին նախարարության դիմաց, ամեն մեկը ստորագրել ու ներկայացվել է։ Դատարանը կարող է պահանջել նախարարությունից, ոչ թե այս կարևոր փուլում ծանրաբեռնի դիմորդներին, հայցվորներին»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա նշեց, որ եթե այս անգամ դատարանը որոշի ևս մեկ անգամ վարութ չընդունի, կդիմեն վերաքննիչ դատարան։

«Սա խոսում է  այն մասին, որ իշխանությունը զգայուն  գործերով  տրվում է գայթակղության և ճնշում է  դատարաններին։ Վառ ապացույցը հենց այդ գործն է, որը իշխանության համար չափազանց զգայուն է, այստեղ ի հայտ է գալու կառավարության թույլ տված անգրագիտությունը։ Կառավարությունը քողարկելու համար սեփական անգրագիտությունը սկսում է  ճնշել դատավորներին: Գործադիրը շարունակում է  թաթը պահել դատական իշխանության վրա, զգայուն գործերով ճնշել դատավորներին»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով, իշխանությունը հետևողականորեն երիտասարդների ձայնը «ժխտում է, մերժում է ու փորձում է խեղդել»։ Ըստ նրա, կառավարությունը ժողովրդի հետ շփվելու խնդիր ունի, իսկ 18-20 տարեկան երեիտասարդներին կառավարությունը չի կարող երկար անտեսել, հստակ հասարակական-քաղաքական հետևանքներ կունենա։

«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամ, դիմորդ Հայկ Բաբալյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարությունն իր աշխատակամզի հետ միասին որդեգրել է քաղաքականություն, հիմնական դրույթն է  արհամարհանք, հենց պահանջատեր դիմորդների մասով է այդ վերաբերմունքը։

««Պահանջատեր դիմորդ» շարժումը ինչպես սկսել է իր աշխատանքները, նույնկերպ շարունակելու է։ Բուհերում գնում է համախմբվածության պրոցես, որից հետո անելու ենք մեր քայլերը։ Ամեն ինչ լինելու է հանրային»,- ասաց նա։

Հայկ Բաբալյանի խոսքով, այսօրվա իշխանության հռչակած արժեքներից է ժողովրդավարությունը, սակայն ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի քայլերը ցույց են տալիս, որ նա այդ արժեքների կրողը չէ։

«Ամեն ինչ անելու ենք, որ Արայիկ Հարությունյանը հեռանա այդ  պաշտոնից»,- ասաց նա։ 

Հայկ Բաբալյանի կարծիքով, նախարարը իշխանության վստահությունը կրում է, քանի որ այդ իշխանության մասն է, սակայն հասարակության տարբեր շերտեր պահանջում են այդ մարդու  հրաժարականը և այդ ալիքը մի օր հասնելու է գագաթնակետին, այլ ելք չի մնալու, քան հրաժարականը։

Նա ասաց, որ նախարարի հետ հանդիպում վաղուց  չեն պահանջում։

«Ինչ հանդիպում պահանջեց մարդու հետ, որն իր սխալը չի ընդունում»,- ասաց Հայկ Բաբալյանը։

Դիմորդը նշեց, որ պահանջել են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն կրկին մերժվել է։

«Անկեղծ ասած՝ Նիկոլ Փաշինյանից ակնկալիքներ չկան»,- ասաց Հայկ Բաբալյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am
08:59
Հրդեհ Երևանում, այրվել է գույք, հատակ, առաստաղ
Հունվարի 4-ին, ժամը 00:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
08:52
Միքայել Ռոստոմյանը լրացրել է միջազգային վարպետի նորմա
Միքայել Ռոստոմյանը «North American Open 2024» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի նորմա:...
Աղբյուր` Panorama.am
22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}