Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է Փարիզում
Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է Փարիզի Ժորժ Պոմպիդուի հիվանդանոց: Այս մասին գրում է Euronews-ը՝ հղում կատարելով 94-ամյա քաղաքական գործչի շրջապատին:
Ըստ Parisienne թերթի, նախկին նախագահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի վարակով: Նրա հարազատները չեն հաստատել այս տեղեկությունը:
Նախկին նախագահի որդին՝ Լուիսը, չի մեկնաբանել իր հոր առողջական վիճակը:
Վալերի Ժիսկար դ'Էստենը Ֆրանսիայի նախագահն էր 1974-ից 1981 թվականներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա