
Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և արտակարգ դրություն
Վրաստանում չի ծրագրվում սահմանել համընդհանուր կարանտին և պարետային ժամ: Այս մասին հայտարարել է կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, գրում է վրացական Առաջին ալիքը։
«Կարող ենք վստահորեն ասել, որ լիարժեք կարանտինի սահմանում նախատեսված չէ, ինչպես նաև չենք պատրաստվում հայտարարել արտակարգ դրություն, կառավարությունն այսօր լիովին վերահսկում է իրավիճակը: Այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ վարակվածների թիվն ավելանում է, և մենք պետք է հատկապես զգույշ լինենք:
Չնայած այդ ամենին մենք պետք է կրենք շնչադիմակներ, պետք է պաշտպանենք սոցիալական հեռավարություն և հնարավորինս զերծ մնանք ավելորդ հավաքույթներից»,- ասել է Նաթիա Մեզվրիշվիլին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվի կտրուկ աճ է գրանցվում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին