Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գույքի որոշակի մասն ազատելով կալանքից։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Դատարանը նման որոշում է կայացրել դռնփակ ռեժիմով ընթացող դատական նիստի ընթացքում։
Նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին և միջնորդել նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ հաշվի առնելով, որ միջնորդությանը կից փաստաթղթերում առկա են բանկային գաղտնիք պարունակող տվյալներ։ Դատական նիստն ընթացել է դռնփակ ռեժիմով, իսկ գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության քննարկումից հետո դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատարանն անհրաժեշտ էր համարել ծանոթանալ ներկայացված փաստաթղթերին։
Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացրեց.
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։
Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»։
Հարակից հրապարակումներ`
- Անձնական տվյալներին, բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը պահպանվող է, որը դռնփակ քննելու ուղղակի հիմքն է. Վարդևանյան
- Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո
- Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը տեխնիկական խնդրի պատճառով ընդմիջվեց
- Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին