Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների պահանջի վերաբերյալ մեղադրող կողմը կարծիքը կներկայացնի հաջորդ նիստին
Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջեցին տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով։
Դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։
Պաշտպան Խուդոյանի խոսքով, առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Հ․ Խուդոյանը դատարանին ներկայացրեց մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից, ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացան Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Մեղադրող կողմն իր կարծիքը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ծաղկաքաղի արդյունքում ձևավորված քրեական գործ է
- Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը մասնակի վերացվել է
- Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո
- Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը
- Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմ. Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին