Կորոնավիրուսից ապաքինված մարդը կարող է վիրուսը տարածել մինչև 90 օր․ Ռոսպոտրեբնադզոր
COVID-19-ից վերականգնված մարդը կարող է 90 օր տարածել վիրուսը, ինչի մասին վկայում են օտարերկրյա ուսումնասիրությունները։ Այս մասին, RT-ի հաղորդմամբ, ասել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:
«Մենք ունենք ուսումնասիրություններ, նման ուսումնասիրություններ կան նաև արտերկրում, որ մարդը, որն ապաքինվել է, վիրուս է տարածում մինչև 90 օր: Մեր դիտարկումները Ռուսաստանում հասնում են մինչև 48 օր, իսկ արտերկրում ուսումնասիրությունները ցույց են տալիս մինչև 90 օր:
Ախտանիշներ չունեցող մարդն իրեն հիանալի է զգում, արյունը մաքուր է, բոլոր ցուցանիշները նորմալ են, բայց նա վիրուս է տարածում», - ասել է Պոպովան:
Պոպովան նշել է նաև, որ երկրում մշակվում են կորոնավիրուսային պատվաստանյութերի 26 տարբերակներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա