«Հրապարակ». ԱՀԿ-ն վերջապես հասկացել է, որ լոքդաունը ճիշտ չէ. Դպրոցականները դիմակներով, իրարից հեռու գնացին դպրոց
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առաջին դասարանցիները, այսօր՝ մյուս դպրոցականները 6-ամսյա ընդմիջումից հետո գնացին դպրոց։ Տխուր տեսարան էր՝ փոքրիկները դիմակներով, կաշկանդված, միմյանցից հեռու։
Մինչդեռ անգամ դիմակների ու սահմանափակումների ջատագով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերջապես հասկացել է, որ լոքդաունը ճիշտ չէ, և հայտարարել է. «Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար մեղմ սահմանափակումներ մտցնելու Շվեդիայի ռազմավարությունը երկարաժամկետ հեռանկարում պետք է օրինակ դառնա մյուս պետությունների համար»:
Իսկ Շվեդիան համաճարակի սկզբից ոչ մի օր չի դադարեցրել դպրոցների ու տնտեսության գործունեությունը, դիմակների պարտադրանք չի կիրառել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում