Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմն ընդգրկվել է Բուսանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը կմասնակցի հոկտեմբերի 21-ից 30-ը կայանալիք, Ասիայի ամենաներկայացուցչական Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։
Բուսանի փառատոնը կինոաշխարհում հայտնի է իր գեղագիտական բարձր չափանիշներով ու նրբաճաշակ ծրագրով։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 192 կինոնկար 68 երկրից:
«Չնչիկ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել են 2019 թվականին։ Այն նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ։
Ֆիլմում նկարահանվել են Լիլի Էլբակյանը, Հիլդա Օհանը, Յուրա Կոստանյանը, Արթուր Պապիկյանը։ Սցենարի հեղինակներն են՝ Մարիամ Ասրյան, Արամ Շահբազյան, Արա Մնացականյան, Հարություն Կբեյան, բեմադրող օպերատոր՝ Հայկ Կիրակոսյան, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, կոմպոզիտորներ ՝ Դավիթ Դավթյան, Դավիթ Բաբայան։
Համարտադրողներ` «Զիրո ֆիքշն ֆիլմ» - Մարտին Հագեման, (Գերմանիա), «Իզաբելլա Ֆիլմս» - Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ), Արտադրող` «Արմնա Փրոդաքշն», պրոդյուսերներ՝ Արա Մնացականյան, Մելիք Կարապետյան (Հայաստան)։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին