Ինդոնեզիայի մայրաքաղաքը հայտնվել է կորոնավիրուսի կանխարգելման հսկողության տակ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում երկուշաբթի օրվանից սահմանվել է երկու շաբաթյա սոցիալական սահմանափակումներ՝ կորոնավիրուսի վարակի աճը զսպելու համար։ Քաղաքում հիվանդանոցային վիճակը կրիտիկական է։ Այս մասին գրում է AP-ն։
Ոստիկանները պատժամիջոցներ են կիրառում հեծանվորդների նկատմամբ, որոնք դիմակներ չեն կրում: Ջակարտայի նահանգապետն հայտարարել է, որ սահմանափակումները տևելու են մինչև սեպտեմբերի 27-ը, ինչը նա նկարագրել է՝ որպես Ջակարտայում կորոնավիրուսի դեպքերի արագ ընդլայնումը վերահսկելու արտակարգ որոշում:
Ինդոնեզիայի վիրուսի հանձնախումբը հաղորդել է, որ երկրում COVID-19-ի 218,000 դեպքերից ավելի քան 54,000-ը Ջակարտայում է: Քաղաքը նաև արձանագրել է 1,391 մահ, երկրում ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսի 8772 զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա