Նավալնին առաջին լուսանկարն է հրապարակել հիվանդանոցից
Ալեքսեյ Նավալնին իր Instagram-ում տեղադրել է առաջին լուսանկարը՝ Բեռլինի հիվանդանոցից: Այս մասին գրում է Gazeta-ն։
«Ողջույն, Նավալնին է: Ես կարոտում եմ ձեզ...Դեռևս դժվարանում եմ ինչ-որ բան անել, բայց երեկ կարողացա ամբողջ օրն ինքնուրույն շնչել», - գրել է նա:
Լուսանկարում Նավալնին նստած է հիվանդանոցի անկողնում, նրա կողքին են կինը, որդին ու դուստրը:
Հիշեցնենք, որ Նավալնին գտնվում է Բեռլինի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր թունավորմամբ ու կոմայի մեջ։ Գերմանիան հայտարարում է, որ Նավալնիին թունավորել են Նավիչոկ խմբի թույնով։
Հարակից հրապարակումներ`
- Անկախ լաբորատորիաները հաստատել են «Նովիչոկ» խմբի նյութի առկայությունը Նավալնիի նմուշներում
- Ի՞նչ էր անում Ալեքսեյ Նավալնին Տոմսկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան