TikTok-ը չի վաճառվի. ԱՄՆ-ում կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ
TikTok-ը չի վաճառվի ԱՄՆ-ին: Չինական ByteDance ընկերությունը կհամագործակցի ամերիկյան Oracle Corp-ի հետ ԱՄՆ-ում ժամանցային վիդեոհավելվածի կիրառության համար: Այդ մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին, գրում է Ամերիկայի ձայնը։
ByteDance-ը բանակցություններ էր վարում TikTok-ի ամերիկյան բիզնեսը հավանական գնորդներին վաճառելու շուրջ, քանի որ անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել հավելածի կիրառությունն ԱՄՆ-ում, եթե այն չվաճառվի: Նախագահը մտահոգություններ էր հայտնել չինական TikTok-ի ամերիկացի օգտատերերի տվյալների անվտանգության շուրջ:
ByteDance-ի գործարքը պետք է հաստատվի Միացյալ Նահանգների և Չինաստանի կառավարությունների կողմից:
Ամերիկացի փորձագետների կարծիքով, սա շատ կարևոր գործարք է Oracle-ի համար և մեծ առաջընթաց: Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ջեյմս Լուիսի խոսքով՝ TikTok-ը շատ լավ կարողանում է տվյալներ ստանալ օգտատերերից, և հենց այդ պատճառով էլ չինական ընկերությունը չի ցանկանում վաճառել այդ չափազանց շահաբեր հավելվածը: Իսկ ամերիկյան Oracle-ը կարող է պաշտպանել ամերիկացի օգտատերերի անձնական տվյալների անվտանգությունը:
Հարակից հրապարակումներ`
- Չինական ByteDance ընկերությունը չի ցանկանում ԱՄՆ-ին վաճառել TikTok-ի ալգորիթմը
- Չինաստանը նախընտրում է փակել «TikTok»-ը ԱՄՆ-ում, քան վաճառել այն
- «TikTok»-ի ղեկավարը Թրամփի սպառնալիքներից հետո հեռանում է ընկերությունից
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա