Արկադի Խաչատրյանն ընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ
Արարատ Միրզոյանի առաջարկությամբ, խորհրդարանի այսօրվա նիստում ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության արդյունքները:
Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Մանե Թանդիլյանի կողմից մանդատը վայր դնելուց հետո:
Վահագն Հովակիմյանը, ընթերցելով Հաշվիչ հանձնախմբի արձանագրությունը, հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր և արդյունքներն ամփոփելիս անվավեր քվեաթերթիկ չի հայտնաբերվել: 100 պատգամավորից 96-ը իրենց ձայնը տվել են Արկադի Խաչատրյանին և դեմ էին քվեարկել 4-ը: