ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպման առաջարկ են արել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCiO) Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ-ի կայքից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները վերանայել են իրավիճակը տարածաշրջանում` մասնավորապես կենտրոնանալով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսի կեսերին բռնի սրացումից հետո նոր զարգացումների վրա: Համանախագահները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Կասպրշիկը համանախագահներին ներկայացրել է տեղում անվտանգության իրավիճակը։ Համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները՝ դիտորդական գործունեության վերսկսման համար:
Համանախագահները հեռախոսով առանձին զրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և առաջարկել նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:
Ասվում է, որ համանախագահները շարունակում են ակտիվորեն և լիովին ներգրավված լինել խաղաղ և համապարփակ կարգավորման բանակցություններում՝ համաձայն իրենց ԵԱՀԿ-ի մանդատի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին