Արցախի նախագահն ընդունել է «Արդարություն» խմբակցության պատգամավորներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավորներին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել օրենսդիր-գործադիր փոխգործակցության մակարդակը՝ ընդգծելով, որ դրանում կարևոր ներդրում ունեն Ազգային ժողովում ներկայացված բոլոր խմբակցությունները:
Հանդիպման ընթացքում խմբակցության պատգամավորները հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերը երկրի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերյալ: Քննարկվել են հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին վերաբերող որոշ խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում