«Այնպես չէ, որ հաճույքի համար ենք ուզում գնալ Ռուսաստան»
ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց: Նրանց պահանջն է բացել ճանապարհը, մարդիկ կարողանան հասնել իրենց ընտանիքներին, գործին, բիզնեսին:
Նրանք արդեն բողոքի ակցիաներ իրականացրել են կառավարության, ԱԳ նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության մոտ նույն պահանջով: Նշում են, որ որևէ մարմին իրենց հարցին լուծում չի տալիս: Նշում են, որ իրենց համար տարբերություն չկա՝ օդային, թե ցամաքային ճանապարհով կհասնան ՌԴ, կարևորը՝ հասնեն:
«Մտածում ենք՝ մեր ղեկավարությունը գուցե կմոտենան մեզ մարդկային ձևով, բանակցություններ կանի, կհասնենք մեր ընտանիքներին: Մարդիկ ամեն մեկը մի խնդիր ունի, որ ուզում է գնալ: Այնպես չէ, որ հաճույքի համար ենք ուզում գնալ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նշեց, որ տեղյակ են՝ ՌԴ-ն թույլ չի տալիս այլ երկրի քաղաքացիների մուտքը իրենց երկրի տարածք, բայց պետք է խորհրդակցել, խորհրդակցելու դեպքում միգուցե հարցը լուծվի: Ըստ ակցիայի մասնակիցների, ամենադժվարն անորոշություն է, որ որևէ հստակ պատասխան իրենց չեն տալիս. «Եթե խորհրդակցում են, թող ասեն՝ այսքան սպասեք, բայց ոչ մեկ մեր հարցին չի պատասխանում»:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ շարունակելու են իրենց պայքրաը մինչև վերջ. «Պետք լինի, կհրաժարվենք այստեղի քաղաքացիությունի, միայն թե թողնեն մեզ հասնենք մեր ընտանիքներին: Բոլոր ընտանիքները մասնատված են»:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի ներսում են՝ առանց լրագրողների
- «ՀՀ քաղաքացին վախենում է գալ Հայաստան». ՌԴ մեկնել ցանկացողների բողոքի ակցիա
- ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց կսպասեն այնքան մինչև ստանան իրենց հարցերի պատասխանները
- Վարչապետի խոսնակը դիմել է ՌԴ մեկնել ցանկացողներին
- Մեր պայքարը քաղաքական չէ, մենք ուզում ենք գնալ մեր տուն. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացի
- ՌԴ-ն կբացի՞ միջազգային սահմանները
- «Մեզ թվում է, որ չեն բանակցում». բողոքում են ՌԴ գնալ ցանկացող քաղաքացիները