«Իմ քայլը» այսօր ՍԴ անդամներ կընտրի
Այսօր ժամը 10.10-ից խորհրդարանում մեկնարկում է ՍԴ անդամների ընտրությունը, որին զուգընթաց կքննարկվեն ԱԺ օրակարգային հարցերը։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը լսեց ՍԴ անդամի թեկնածուներ Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին և Երվանդ Խունդկարյանին։ Նրանց՝ որպես ՍԴ անդամի թեկնածու համապատասխանաբար առաջադրել են Կառավարությունը, նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։
Նշենք նաև, որ թեև ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը» երեկ լսեցին և հարցեր ուղղեցին ՍԴ անդամի թեկնածուներին, այնուամենայնիվ հայտարարեցին, որ չեն մասնակցելու ՍԴ անդամի ընտրությանը, քանի որ գործընթացը հակասահմանադրական է և խարխուլ հիմք ունի։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ ուզում այս պատասխանատու ամբիոնի մոտ կանգնած որևէ ավելորդ արտահայտություն անել. Էդգար Շաթիրյան
- Հիմա ես հակահեղափոխական եմ, դուք էլ հեղափոխակա՞ն. մի ընտրեք ինձ, ձեր գործն է. Վաղարշյան
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական խորհրդատվական կարծիք է ներկայացրել Խունդկարյանի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան