ԱԺ-ն ՍԴ-ի երեք դատավոր ընտրեց
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց ՀՀ նախագահի, Ազգային ժողովի և Կառավարության կողմից առաջադրված ՍԴ անդամի երեք թեկնածուներին:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր:Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր և դեմ՝ 2-ը և ևս 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաճվել:
Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր և արձանագրվել են մեկական դեմ և անվավեր քվեաթերթիկներ:
Էդգար Շաթիրյանը ՍԴ անդամ է ընտրվել 85 կողմ և 3 դեմ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ՍԴ անդամները իրենց պաշտոնները պետք է ստանձնեն ԱԺ-ում երդվելով, բայց քանի որ նրանցից երկուսը անհամատեղելիության հարց ունեն՝ դեռ իրենց նախորդ աշխատատեղից դուրս գալու դիմում չեն ներկայացրել, ապա երդման արարողությունը ավելի ուշ կարվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին