Մեղրից թորված սպիրտ պարունակող խմիչքների արտադրության թույլատվությունը 50 հազար դրամ կլինի
«Փոփոխությունները պայմանավորված են կոնյակի սպիրտի արտադրության, ինչպես նաև մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար բարենպաստ պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ»,- ԱԺ-ում ներկայացնելով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին հարցը՝ հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Վերջինս հայտնեց, որ փոփոխություններով ծանուցման ենթակա գործունեության տեսակները լրացվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն, առանց իրացման իրավունքի» գործունեության տեսակով, որի իրավունքի ձեռք բերման համար սահմանվում է 50 հազար դրամ տարեկան պետական տուրք:
Փոխնախարարի խոսքով, գործող օրենքով այդ գործունեության համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 10 մլն դրամ և այդ երկու գործընթացները դիտարկվում են որպես մեկ: Մինչդեռ արտադրությունը դիտարկվում է որպես ծանուցման ենթակա և գանձվում է 10 մլն դրամ, այն դեպքում երբ կոյակի արտադրությունը նույնպես հնեցում է:
Հետևաբար, ըստ Խոջոյանի, այն տնտեսվարողները, որոնք ցանկանում են զբաղվել կոնյակի սպիրտի արտադրությամբ, ապրանքը մինչև շուկա հանելը պետք է առնվազն 30 մլն դրամ վճարեն, քանի որ կոնյակի սպիրտի արտադրության և հնացման ժամկետը պետք է կազմի առնվազն 3 տարի:
Իսկ այն տնտեսվարողները, որոնք ցանկանում են շուկա մուտք գործե 5 և 10 տարվա հնեցման կոնյակով, ապա այն նրանց վրա կնստի համապատասխանաբար 50 և 100 մլն դրամ:
Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց, որ փոփոխության արդյունքում տնտեսվարողները հնեցման ժամանակ տարեկան կվճարեն 50 հազար դրամ, իսկ վաճառքի ժամանակ արդեն 10 մլն դրամ տուրքը:
Նախագծի մեկ այլ կետով սահմանվում է, որ մեղրից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանվում է 50, իսկ մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների համար 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:
Գործող օրենքով այդ իրավունքը ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, որը, ըստ փոխնախարարի, անհամաչափ լուրջ խոչընդոտ է հանդիսանում նման արտադրություն սկսելու համար:
Արման Խոջոյանը հայտնեց, որ նախագծի հաջորդ կետով կոնյակի սպիրտի ներմուծման և թորման միաժամանակյա գործունեության տեսակներով զբացվելու դեպքում՝ դրանք ծանուցման մեջ առանձին նշելու պահանջից բացի, տնտեսավարողներին հնարավորություն է տրվում ներկայացնելու նաև լրացուցիչ ծանուցում և կանոնակարգվում են լրացուցիչ ծանուցման հետ կապված հարաբերությունները:
Բանախոսի խոսքով, գործող օրենսդրությամբ տնտեսվարողը 25 մլն դրամի փոխարեն կարող է վճարել 15 մլն դրամ տարեկան տուրք, բայց այդ դեպքում ծանուցման մեջ պետք է առանձին նշի միաժամանակ իրականացվող գործունեության տեսակները, իսկ եթե այդ պահին զբաղվում է միայն այդ գործունեության տեսակներից մեկով և հետագայում որոշում է զբաղվել մյուս տեսակով նույնպես, ապա վճարվող տուքի չաքը սահմանվում է 25 մլն դրամ: Նախագծով տնտեսվարողին հնարավորություն կտրվի օգտվել ծանուցման իրավունքից և ընդհանուր դրույքաճափը կլինի 15 մլն դրամ: