Անձնական տվյալներին, բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը պահպանվող է, որը դռնփակ քննելու ուղղակի հիմքն է. Վարդևանյան
«Դռնփակ ռեժիմը իրենից ենթադրում է գաղտնիություն: Եթե ես հիմա ներկայացնեմ, թե ինչ է քննարկվել դռնփակ ռեժիմում, կստացվի, որ ինքս կխախտեմ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջը»,- լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստն անցնում դռնփակ՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ անձնական տվյալներին, բանկային գաղտնիքին վերաբերող տեղեկությունը պահպանվող է, որը հենց դռնփակ քննելու ուղղակի հիմքն է:
Ա. Վարդևանյանն ասաց, որ բժշկական գաղտնիքը ևս չհրապարակվող տեղեկատվություն է, հիշեցրեց, որ ԲԴԽ-ն վերջերս խիստ մոտեցում ցուցաբերեց հենց դատավոր Աննա Դանիբեկյանի՝ ենթադրյալ բժշկական գաղտնիքի հետ կապված հարցի շուրջ։
«Թե երկրորդ նախագահի, թե Արմեն Գևորգյանի կնոջ մասով մենք այս դատական նիստերի ընթացքում ունեցել ենք բժշկական գաղտնիքի կոպիտագույն խախտման դեպքեր»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, դռնփակ շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Սեպտեմբերի 8-ի նիստին դատարանը դռնփակ ռեժիմով քննարկում էր Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը: Դատարանը պահանջել էր Ռոբերտ Քոչարյանի արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Դռնփակ նիստի ընթացքում անհրաժեշտություն էր առաջացել ներկայացված փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրել։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը դռնփակ շարունակում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազների առարկությունը դատարանը դիտում է որպես վետո
- Դատարանը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը
- Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը տեխնիկական խնդրի պատճառով ընդմիջվեց
- Մեկամսյա դադարից հետո այսօր կվերսկսի Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը
- Ռ. Քոչարյանի փաստաբանական թիմ. Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդունի դատախազության բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա