Ազատման դիմում է ներկայացրել Գևորգ Թամամյանը
Գևորգ Թամամյանը ազատման դիմում է ներկայացրել Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից։
«Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից:
Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն:
Հպարտ եմ և երջանիկ, որ ինձ կարող եմ համարել բժիշկ Դանիելյանի աշակերտը, ում օրինակով տարիներ առաջ ընտրեցի մանկական ուռուցքաբան-արյունաբանի մասնագիտությունը: Երբ 2018թ-ին բժիշկ Դանիելյանը հետ վերադարձավ Հայաստան և նշանակվեց Արյունաբանական կենտրոնի տնօրեն, համարել և համարում եմ այդ նշանակումը հեղափոխության լավագույն ձեռքբերումներից մեկը, ինչը նաև թույլ տվեց համախմբել և միավորել ամբողջ ոլորտը: Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք կատարվեց արյունաբանության և մանկական ուռուցքաբանության բնագավառում և համոզված կարող եմ ասել, որ այդ զարգացումն այլևս անշրջելի է:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստեցին և մաս կազմեցին այս զարգացմանը, իսկ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ամբողջ թիմին կխնդրեմ նույն կերպ շարունակեն այն բոլոր զարգացման ծրագրերը, որոնք նպաստելու են ևս մեկ երեխայի առողջացման»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Թամամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության «պատասխանատուն» ազատվում է իր «քաջագործություններից» տեղյակ մարդկանցից. Թամամյան
- Թամամյանը՝ Թորոսյանին. Ոնց որ դահլիճից փախաք, հիշեք, ինձ տեսնելիս միշտ եք այդպես փախչելու