Թուրքիայի հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր S-300-ները
Հունաստանը ցանկանում է արդիականացնել իր սպառազինության մեջ գտնվող ռուսական արտադրության С-300 զենիթահրթիռային համակարգերը՝ դրանք PMU-1-ից բարձրացնելով PMU-2 մակարդակի: Այդ նպատակով Աթենքը բանակցություններ է սկսել Մոսկվայի հետ: Այս մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական DefenceNet-ին, հայտնում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը Ռուսաստանի հետ այս ռազմական համագործակցության համար ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների չի ենթարկվի, քանի որ ի տարբերություն Թուրքիայի՝ այս դեպքում խոսքը վերաբերվում է ոչ թե նոր զենքի գնմանը, այլ եղածի արդիականացմանը:
Ըստ տեղեկությունների՝ նախատեսվում է ռուսական համակարգերի թիրախի խոցման հեռավորությունը 150-ից հասցնել 200կմ-ի և դրանք կրկին տեղակայել Կրետե կղզում:
Վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով ավելի սրված հույն-թուրքական լարվածության ֆոնին այս լուրը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:
Ավելացնենք, որ Հունաստանն ու Թուրքիան վերջին 1 ամսվա ընթացքում մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում Միջերկրական ծովում:
Հիշեցնենք, որ Հունաստանը ՆԱՏՕ- անդամ եզակի երկրներից է, որ ձեռք է բերել ռուսական С-300 ՀՕՊ համակարգեր: 1990-ականների վերջին ձեռք բերված համակարգերը տեղակայվել էին Կիպրոսում, սակայն Թուրքիայի կտրուկ արձագանքը ստիպել է տեղափոխել դրանք՝ Կիպրոսից տանելով Կրետե կղզի, իսկ ավելի ուշ Աթենքը այդ համակարգերը սկսել է շահագործել ըստ իր պահանջների։ Ըստ տեղեկությունների՝ Հունաստանն ունի 2 միավոր С-300 համակարգ և 96 միավոր48N6E1 հրթիռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան