Մեկուսացման գործընթացի կազմակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար . ԱՆ
«Օդում կախված լուրեր կան՝ մեկուսացման գործընթացը կազմակերպողները 5 մլն աշխատավարձ են ստանում»,- այս Մասին ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտնել էր ԱԺ ամբոնից։
Ավելի ուշ ՀՀ ԱՆ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած «օդում կախված լուրերը» ճշգրտելու նպատակով տեղեկացնում ենք, որ մեկուսացման գործընթացը կազմակերպվել է բուժհաստատությունների տնօրենների և համապատասխան մասնագետների ներգրավմամբ: Աշխատանքներին մասնակցել են նաև կամավորներ:
Ինչ վերաբերում է 5 միլիոն աշխատավարձ ստանալուն, ապա հրապարակված թիվը շատ հեռու է իրականությունից: Մեկուսացման գործընթացի կամակերպիչների ամսական աշխատավարձերը կազմել են միջինում 150-ից 350 հազար ՀՀ դրամ (առանց հարկերի): Ինչ խոսք, որ կատարած աշխատանքի դիմաց առողջապահության համակարգի աշխատողները, բժիշկներն ու կորոնավիիրուսային հիվանդության դեմ պայքարում ընդգրկված անձինք արժանի էին ավելի բարձր վարձատրության»։
Նշենք, որ Այսօր Ազգային ժողովում նոր կորոնավիրուսի դեպքերի և իրականացված քայլերի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշել էր. «Պետք է քննարկել, թե արդյոք կայացված որոշումների ժամանակագրությունը մարդկային կյանքեր չի՞ արժեցել մեզ համար։
Կամ պետք է պարզել, թե ըստ օդում կախված լուրերի, մեկուսացման պրոցեսը կազմակերպող անձինք, որոնք մտերմիկ հարաբերություններ ունեն առողջապահության համակարգի պատասխանատուների հետ, 5 մլն դրամ աշխատավարձ ստանում։ Կամ էլ պարզել, թե կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամի, կամ միջազգային սուբսիդիաների գումարներն ինչպես են ծախսվել։ Բայց կրկնում եմ, որևէ աշխարհասասան բան այստեղ չկա, եթե ամեն ինչ կարգին է։ Թողեք, որ ստեղծվի այս հանձնաժողովը»։
Հարակից հրապարակումներ`
- Անհասկանալի հանձնարարականները կատարելու համար, էս ինչո՞ւ եք կոտորում ձեզ. Նաիրա Զոհրաբյանը՝ ուսուցիչներին
- Իր հարազատի դիակը տվել են՝ ամբողջ ատամնաշարը ջարդված. Նաիրա Զոհրաբյան
- Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանությանը. էդ ինչի՞ էք մի անշառ հանրահավաքի ուրվականից էդպես սփրթնել
- Տոնոյանը՝ Մակունցին. Նեղություն քաշեք ու «Իմ քայլ»-ի պիտակը ԲՀԿ-ի վրա մի փակցրեք
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա