Քաղաքական 12:43 15/09/2020 Հայաստան

Գերագույն դատարանի ստեղծմանը դեմ լինելը կխանգարի՞ Խունդկարյանին դառնալ ՍԴ անդամ

«Տեղյակ չեմ ո՛չ քրեական գործերից, ո՛չ էլ որևէ մանրամասնից, և ընդունելի չեմ համարում քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե իրենց դեմ «գործեր են կարվում»։

Նրա խոսքով, քաղաքական հարթության մեջ ընդդիմախոսների քաղաքական արձագանքը որևէ կապ չունի քրեական գործերի հետ։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանին չկալանավորելուց հետո որևէ քաղաքական պայմանավորվածություն ձեռք չի՞ բերվել «ԲՀԿ»-ի և իշխանությունների միջև, Լիլիթ Մակունցը պատասխանեց՝ որևէ պայմանավորվածություն որևէ քաղաքական ուժի հետ չունենք.

«Քննարկումներ չեն եղել»։

Ստորև ներկայացնում ենք Լիլիթ Մակունցի ուղղված հարցերն ու դրանց պատասխանները։

Հարց։ Գագիկ Ծառուկյանը վերջին շրջանում քաղաքական շեշտադրումներն ավելի մեղմ է դարձրել և կառավարության  հրաժարականի փոխարեն այժմ առանձին անձանց հրաժարականների մասին է խոսում, ինչո՞վ է դա պայմանավորված։

Լ. Մակունց։ Չեմ կարող մեկնաբանել, գուցե իրենցից ճշտեք։ Ես որպես քաղաքական ուժի ղեկավար պաշտոնապես հայտարարում եմ, որ քաղաքական պայմանավորվածություններ չկան։

Հարց։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն է քննարկում, քանի որ, ըստ հանձնաժողովի, նա խախտել է սամանված կարգը, և զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այս հարցի հետ կապված ի՞նչ նորություն ունեք, և սա ի՞նչ քաղաքական գործընթացի կարող է վերածվել։

Լ. Մակունց։  Քաղաքական ենթատեքստերից, կարծում եմ, պետք է զերծ մնալ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն անկախ գործող մարմին է, և որոշումներն ու եզրակացությունները, որոնք հանձնաժողովը տալիս է, անցնում են որոշակի ընթացակարգով։

Հարց։ Բայց քննությունը սկսվել է Արդարադատության նախարարության դիմումի հիման վրա։

Լ. Մակունց։ Ես այդ կապակցությամբ ի՞նչ կարող եմ ասել։ Խնդրում եմ դիմեք արդարադատության նախարարությանը, թե ինչ հիմքով են իրենք դիմում ներկայացրել։ Մենք այդ գործընթացի հետ որևէ կապ չունենք։

Հարց. Բայց այնուամենայնիվ, ԱԺ-ն պե՞տք է ՍԴ ուղարկի այդ հարցը, երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներկայացնի իր եզրակացությունը։

Լ. Մակունց։ Երբ հարցի քննարկումը լինի ԱԺ տիրույթում, այդ ժամանակ մենք կարձագանքենք դրան։

Հարց։ ԱԺ-ն այսօր ՍԴ անդամներ կընտրի։ Բայց նախագահի կողմից ներկայացված թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, որ երկրորդ անգամ է ներկայացվել որպես ՍԴ անդամի թեկնածու, կարծես իշխանական որոշ պատգամավորների «սրտով չէ». նա մեկ անգամ արդեն մերժվել է իշխանությունների կողմից։  Արդյո՞ք խմբակցության դիրքորոշումը չի փոխվել։

Լ. Մակունց։ Բոլոր պատգամավորներն իրենց հուզող հարցերը հնչեցրել են, և նրանք այդ իրավունքն ունեն։ Պատգամավորների հարցերը ստացել են իրենց պատասխանները, և բավարարե՞լ է արդյոք դա իրենց, թե՞՝ ոչ, ես չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է տպավորություններին, ապա քվեարկության արդյունքները պարզ կդարձնեն՝ արդյո՞ք որևէ տպավորություն փոխվել է, թե՞՝ ոչ։ Ես չեմ վիճարկում, որ նախագահն իրավունք ունի նույն թեկնածուին մի քանի անգամ ներկայացնել։

Մենք նպատակ ունենք թարմացնել և նորացնել ՍԴ-ը։ Թե՛ խնդիրների և թե՛ մեր պատկերացրած լուծումները մենք ներկայացրել ենք։

Հարց։ Գերագույն դատարանի ստեղծմանը դեմ լինելը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Երվանդ Խունդկարյանը չընտրվի՝ որպես ՍԴ անդամ։

Լ. Մակունց։ Իրավաբանների մասնագիտական բանավեճի հետ կապված թույլ տվեք քաղաքական մեկնաբանություն չանել։

Հարց։ Ձեզ չի՞ մտահոգում, որ ընդդիմադիրները չեն մասնակցում ՍԴ անդամի ընտրությանը։

Լ. Մակունց։ Նրանք որևէ կերպ չեն ցանկանում փոփոխությունների հետ կապված իրենց որոշումն արտացոլել քվեարկությունում։ Դա իրենց որոշումն է, և սրանով մենք անում ենք ենթադրություններ, որ միգուցե ընդդիմադիրներին դուր է գալիս ստեղծված իրավիճակը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am
22:38
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է Բաքվում պահվող ռազմագերիների խնդիրը
ՀՀ ԱԳ-ից հայտնում են, որ  Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ։...
Աղբյուր` Panorama.am
22:33
Ավանից Շրջանային մեկ ժամ կիլկիի ու շպրոտի մեջ ներքին փիլիսոփայական բանավեճից հետո, կանգառում դուրս եմ թռչում ավտոբուսից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Առավոտյան ուշանում եմ և վերլակում անհանգիստ մտածում, որ հակառակի պես աննորմալ ցրտի պատճառով...
Աղբյուր` Panorama.am
22:16
«Ֆլայ Արնա»-ն սնանկ է ճանաչվել
Հունվարի 27-ին «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, սնանկ է ճանաչվել...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել հակառուսական բանաձևին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 93 երկիր, 18 դեմ և 65 ձեռնպահ ձայներով Ուկրաինայի վերաբերյալ հակառուսական բանաձև է ընդունել: ԱՄՆ-ը դեմ է քվեարկել,...
Աղբյուր` Panorama.am
21:23
Խոշոր ավտովթար «Mercedes»-ի ու «Volkswagen Golf»-ի մասնակցությամբ, 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Փետրվարի 24-ին, ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչներ 53-ամյա Ռուբեն Ո․-ի...
Աղբյուր` Panorama.am
20:59
Մինչև վերջին պահն էլ մարտունեցիները մնացին աննահանջ ու պաշտպանեցին իրենց սահմանագիծը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «2021 թվականն էր, Արցախի Մարտունու շրջան էի գնացել:...
Աղբյուր` Panorama.am
20:54
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
20:44
Թաքուն ընթացակարգով կառավարությունը պատրաստվում է «Լիդիան Արմենիա»-ին հայկական բանկերի միջոցով 150 մլն դոլարի վարկ տալ․ Թեհմինե Ենոքյան
Բնապահպան, «Կանաչ Հայաստան» ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը գրել է․ «Առանց կառավարության նիստի թաքուն ընթացակարգով...
Աղբյուր` Panorama.am
20:32
Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
20:26
Այսօրվա դրությամբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի շուրջ 3800 ԱՄՆ դոլար պետական պարտք ունի․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական  պարտք և հարկային տեռոր ! Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
20:14
Վաղը կշարունակվեն «ավտոբուսի գործով» հիմնական դատալսումները
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վաղը՝ փետրվարի 25-ին ժամը 13:30-ին Աջափնյակի դատարանում (հասցե՝ Նազարբեկյան 40) շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}