ՀՅԴ երիտասարդները վաղը երթ են կազմակերպելու
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը սեպտեմբերի 16-ին ժամը 19:00-ին Մատենադարանի հարակից տարածքից կազմակերպում է «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ։ Երթի մասնակիցներն անցնելու է Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով ու ավարտվելու է ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։
Երթի կազմակերպիչները նշում են. «Երթի մասնակիցները՝ ԿԳՄՍ ոլորտներում տիրող քաոսի, բարեփոխումների անավան տակ վարվող ապազգային քաղաքականության համար պահանջելու են Արայիկ Հարությունյանի հրաժարականը»։
«Երթը տրամաբանական շարունակությունն է 11 ամիս առաջ սկիզբ առաջ մեր պայքարի, որով ՀՅԴ երիտասարդական միությունը կոչ արեց չզիջել մեր արժեքները»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ երիտասարդկան միության ներկայացուցիւչը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն կենտրոկան վարչության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ ունեն վճռականություն 11 ամիս առաջ մեկնարկած շարժումը հասցնելու տրամաբանական ավարտին:
«Նախարարության կողմից վարվող 2 տարվա քաղաքականությունը գնահատել ենք ապազգային, ապաշնորհ, որը սպառնալիք է ստեղծում հայկական պետությունների ապագայի համար»,- ասաց նա:
Ըստ Ք.Վարդանյանի, երկու տարում չի ներկայացվել ոլորտի ռազմավարությունը, ինչը նշանակում է քաղաքացիներին զրկել հետևելու նախարարության վարող քաղաքականությունը, հարկ եղած դեպքում ազդելու դրա վրա:
Միաժամանակ նա նշեց, որ նախարարությունը կարևորագույն փոփոխություններ են առաջարկում, երկուսում էլ նույն կարմիր թելն է գնում, ինչը վկայում է՝ ռազմավարություն կա, սակայն չեն հրապարակում:
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Եսայան. ՀՅԴ երիտասարդների հանդիպման պահանջը փորձ է արվում ուժով ճնշել
- ՀՅԴ երիտասարդները փորձում են ներխուժել ԿԳՄՍ նախարարության շենք
- Աշխարհի տարբեր երկրների ՀՅԴ երիտասարդական կառույցները շարունակում են զորակցել Հայաստանի ուսանողական շարժմանը