Փաշինյան. Հնարավոր է առանց կրթության ձեռք բերել «Յաշիկ» Մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել այն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։
Վարչապետը խնդրել է աշակերտներին և ուսուցիչներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ ի նպաստ բոլորիս առողջության։
«21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»,- դպրոցի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա իր խոսքում նաև ասաց. «Մտածեցի, որ մեր երեխաները հիմա շատ քննադատաբար են վերաբերվում ամեն ինչին, և նա, ով քննադատաբար է վերաբերվում, այս նախադասությունն իր մեջ վերլուծելով, կարող է օրինակ արձագանքելն այսպես. առանց կրթության հնարավոր է «Յաշիկ» Մերսեդես առնել: Այո, այս նախադասությունը կարող է գոյություն ունենալ: Բայց եթե հնարավոր է առանց կրթության ձեռք բերել G կարգի մերսեդես, առանց կրթության հնարավոր չէ ստեղծել G կարգի Մերսեդես:
Մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում Հայաստանի համար. G կարգի «Մերսեդես» միայն վարողներ լինե՞ն, թե՞ ուզում ենք լինել դրա ստեղծողը, արտադրողը: Մենք ուզում ենք լինել սպառո՞ղ, թե՞ ստեղծող: Այո, առանց կրթության հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռնել:
Ես ուզում եմ, որ սա լինի մեր ընտրությունը»:
Նա նշեց, որ մեծագույն նպատակն է, խնդիրն է՝ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակեպ, կենսակերպ. «Միայն սովորելով, գիտելիքով, կրթությամբ է, որ կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծում գտնել»
«Մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ մեծ անհարմարություն է դիմակով ապրելը, դիմակով հարաբերվելը: Իմ ամենամեծ մտավախությունը դիմակներից այն է, որ այն ծածկում է մեր ժպիտները, բայց վերջերս նկատեցի, որ աչքերը օգնում են, որ մեր ժպիտներն ավելի արտահայտիչ լինեն»,- նշեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան