15.09.2020. Կորոնավիրուսի 150 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ է մահացել
Հայաստանում երեկ կատարվել է 2761 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 150 նոր դեպք: Առողջացել է 248 մարդ: Մահացել է երկու մարդ, որից մեկը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։Մահվան դեպքի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Այսպիսով, սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46119 դեպք, որոնցից 41941-ն` առողջացած, մահացել է 1203 մարդ, որից 283-ն, ըստ ԱՆ-ի, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2975 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 243704 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 14.09.2020. Կորոնավիրուսի 107 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
- 12.09.2020. Կորոնավիրուսի 172 նոր դեպք է գրանցվել, երեք մարդ է մահացել
- 11.09.2020. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 45 հազարից, մահերի թիվը հասել է 1189-ի
- 10.09.2020. Գրանցվել է կորոնավիրուսի 174 դեպք, մահացել է մեկ մարդ
- 09.09.2020. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել, 199 նոր դեպք է գրանցվել
- 08.09.2020. Արձանագրվել են է կորոնավիրուսի 108 նոր և մահվան 4 դեպքեր
- 07.09.2020. Կորոնավիրուսից 3 հիվանդ է մահացել, 62 նոր դեպք է գրանցվել
- 05.09.2020. Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան