Արայիկ Հարությունյանին հանդուրժում են միայն հեղափոխության առաջնորդներից մեկը լինելու համար. Անի Սամսոնյան
«Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում, այս դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ նա հեղափոխության առաջնորդներից մեկն է, որպես ոլորտի պատասխանատու այլ արժանիք այդ անձը չունի»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և հավելեց՝ բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի անձն է և այդ պատճառով բոլորը լռում են:
Անի Սամսոնյանի խոսքով, Հայաստանում ոլորտները կառավարում են միայն այն մարդիկ, ում արժանիքը միայն հեղափոխության առաջնորդ լինելն է, կամ քայլելն է:
Պատգամավորը շեշտեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը, նրա անվստահության հարցը, հանրության ամենաբնական պահանջն է, և դրանում համոզվելու համար խորհուրդ տվեց նայել, թե ինչ է կատարվում դպրոցներում, ԲՈՒՀ-երում, գիտության հետ, իսկ մշակույթի և սպորտի մասին, ըստ նրա, կարելի է պարզապես լռել:
Սամսոնյանի խոսքով, Հարությունյանն այս երկու տարիների ընթացքում մանկավարժական գիտական հանրույթի հանդեպ ծաղրանքից, հեգնանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից, բարեփոխումների իմիտացիայից, տնօրեններին ոչ իրավական ճանապարհներով հեռացնելուց բացի այլ գործողություն չի կատարել:
Անի Սամսոնյանը հայտնեց, որ այդ հարցերն այսօր կբարձրացնի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, իսկ նախարարի խնդրով կառավարությանն ուղարկած իրենց հարցապնդման պատասխանները գոհացնող չեն:
Նկատելով, որ ներկայում ԲՈւՀ-երում քաոս է, այնտեղ չեն կարողանում ռեկտոր ընտրել Արայիկ Հարությունյանի միջամտության պատճառով՝ պատգամավորը հայտարարեց, որ դրանով չի կատարվում նաև կրթական համակարգը ապաքաղաքականացնելու՝ նախարարի տված խոստումը:
Պատասխանելով լրագորղի հարցին՝ Սամսոնյանը պնդեց, որ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը կողմնակալ վերաբերմունք ունի, քանի որ իր կինը ԿԳՄՍ փախնախարարն է, և այդ կողմնակալությունը նա հաստատել է իր հետ հարցազրույցի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան