Դուք ձեր տնեցիներով հավաքվեք, ինչ ու ոնց ուզում եք, արեք. պատգամավորը՝ նախարարին
«Ի՞նչ է նշանակում, երբ դուք ասում եք, թե ԼՀԿ-ի մի պատգամավորը մի բան է ասում, մյուսը՝ մի։ Կամ պատգամավորի լիազորության կատարումը միջամտությո՞ւն եք համարում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։
Պատգամավորի խոսքով, գրությունները, որոնք պատգամավորները հղում են նախարարներին, միջամտություն չէ։
«Իսկ եթե համարում եք, որ միջամտություն է, ապա եկեք էլ ոչ մի հարցի վերաբերյալ Ձեզ չանհանգստացնենք։ Դուք ձեր տնեցիներով հավաքվեք, ինչ ու ոնց ուզում եք, արեք, հետո տեսնենք՝ ինչի կհանգենք։ Խնդրում եմ, այս ամբիոնից բարձրաստիճան պաշտոնյային վայել և բացառապես ճշգրիտ տեղեկություններ հնչեցնել։ Քանի որ հանրային ընկալումները հենց այս մասով են իրականում խեղվում։ Ուզում եք ասել, որ բնակչության 70-80%-ը խավարամի՞տ է, պարո՛ն Հարությունյան, չեմ կարծում»,- շեշտեց պատգամավորը։
Նրան վրդովվեցրել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կարծիքը, թե ջուրծեծոցի է ԼՀԿ-ի հարցապնդումը։
«Ես վստահ կարող եմ ասել, որ դուք չեք տիրապետում հարցապնդմանը։ Եթե հարցապնդումը ոչնչի մասին է, ապա ձեր նախարարությունը 109 էջի սահմանում ինչի՞ մասին է մեզ պատասխանել։ Ինչի՞ մասին եք դուք մեզ պատասխանել։ Հարցապնդումը բացառապես վերաբերում է կրթության բնագավառին և ոլորտներում առաջացած խնդիրներին։ Գուցե դրանք Ձեր դիտանկյունից խնդիր չեն..., ներողություն, որ անհանգստացրել ենք և Ձեր ժամանակից խլել»,- շեշտեց Աննա Կոստանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին